Ղազարոս Աղայան. «Անահիտ» 3

Ղազարոս Աղայան. «Անահիտ»

Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն՝ Վաչագանը հարցրեց Վաղինակին.

— Վաղինա՛կ, դու մեր Բարդումը տեսա՞ծ ես սրա պես գեղեցիկ աղջիկ։

Վաղինակը պատասխանեց.

— Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է։

— Չես նկատել, բայց լավ ես լսել։ Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան թե աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում։

— Ո՛չ, սխալ չեն լսում, աղջիկն ի՛նքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է։

— Շա՛տ լավ, բայց դրանից ի՞նչ դուրս եկավ, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ո՛չ մի մազ չպակսեցրեց և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց։

— Ուրեմն դու, երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարի՛ր և նրանով բարձրացրու քո իշխաններին։

— Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինա՛կ, որ կարելի չէ տալ ո՛չ մի իշխանի։ Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները։ Դու չգիտե՞ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին՝ հովվական նշան է։

— Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական։

— Հովիվն ու նախրչին ինչո՛վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրչին՝ ամեն ինչ. ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ՝ ուղտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում՝ նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերի՛ց չէ բաղկացած, այլ՝ շատ տեսակ կենդանիներից։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ Աստված ամենից շատ նախրչիներին է սիրել․ ի՞նչ են եղել Աբրահամ, Մոսես, Դավիթ, եթե ո՛չ մի-մի նախրչի։ Ո՞վ էր Աստծուն ավելի սիրելի՝ Եսա՞վը, որ մեզ նման որսորդ էր, թե՞ Հակոբը, որ նախրչի էր։ Իմ կարծիքով, նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը՝ Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի։

— Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխա՛ն․ քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս։ Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը. ասած է «Աչքի սիրածը տգեղ չի լինիլ»։ Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ մի երկրագործի աղջիկ՝ դու չէիր ասիլ, որ Կայենը երկրագործ էր, բայց կասեիր. «Երկրագործ են եղել աշխարհիս բոլոր լավ մարդիկը՝ Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ մի այսքան սիրուն աղջիկ ունի»։

— Վաղինա՛կ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղի՛ղն ասա. Անահի՞տն է գեղեցիկ, թե՞ մեր հազարապետի աղջիկ Վարսենիկը։

— Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի՝ հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի՝ այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ։

— Բայց ո՞րը կլինի ավելի խելոք՝ Անահի՞տը, թե՞ Վարսենիկը։

— Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե՝ Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ՛, և այդ պատճառով՝ երբ որ դու նրանից ջուր ուզես, նա հարկ չի համարիլ քո Անահիտի պես նազ ու սազ անել և թուքդ ցամքած թողնել։

— Վաղինա՜կ…

— Հրամայի՛ր, իշխան…

— Վաղինա՛կ, դու ինձ չե՜ս սիրում…

— Իշխա՛ն, ես հասկանում եմ քո միտքը։ Ես տեսա, որ այդ առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբժշկելի դառնա…

Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության, մի երևակայական աշխարհի մեջ։ Լռեց և Վաղինակը։ Միայն Զանգին սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծես մի նոր որսի հոտ լիներ առած։

Անահիտ 2

 Մաս 2-րդ

Վաչագանի քսան տարին նոր էր լրացել։ Նա երկայնացել էր իրանց պարտեզի բարդիների նման, բայց շատ քնքուշ, դժգույն և վատառողջ էր։ Մանկությունից կրոնական կրթություն ստանալով մեծն Մեսրոպի աշակերտների մոտ՝ մտադիր էր իր վարդապետների օրինակին հետևել, քաշվել մի վանք, աշակերտներ պատրաստել և քարոզչության նվիրվիլ։ Բայց նրա այդ ձգտումը հակառակ էր իր ծնողաց կամքին, ըստ որում՝ ի՛նքն էր նրանց միակ զավակը, ի՛նքն էր Աղվանից թագավորության միակ ժառանգը։

«Որդյա՛կ իմ Վաչագան,— ասում էր հայրը շատ անգամ,— դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դո՛ւ պետք է մեր տան ճրագը վառ պահես, մեր օջախի հիշատակը՝ կենդանի։ Պետք է, ուրեմն, ամուսնանաս, ինչպես որ աշխարհիս օրենքն է»։

Որդին միայն կարմրում էր հոր այդ առաջարկությունը լսելիս և չէր իմանում՝ ի՞նչ պատասխան տա, ըստ որում՝ ամուսնության վրա նա չէր մտածել և չէր էլ ուզում մտածել։ Բայց հայրը նրան հանգիստ չէր տալիս, և նույն առաջարկությունը, ավելի գրավիչ խոսքերով, նա անում էր շաբաթը մի քանի անգամ։ Հոր այդ ստիպմունքներից ազատ մնալու և նրան ուշ-ուշ տեսնելու համար ինքն իրան որսորդության տվավ Վաչագանը, թեև զբոսասեր չէր, այլ՝ ավելի սիրում էր շարունակ տանը նստել և կարդալ։ Այնուհետև առավոտները վեր էր կենում շատ վաղ և ընկնում սար ու ձոր և երեկոները շատ ուշ ետ դառնում։ Երբեմն երեք-չորս օրով ուշանում էր և ծնողացը տարակուսության մեջ ձգում։ Շատ իշխանների որդիք ուզում էին նրան ընկերանալ և նրա հետ միասին ման գալ, բայց ինքը չէր հոժարում։ Նա հետը վերցնում էր միայն իր մտերիմ և քաջ ծառային՝ Վաղինակին, որ մի պնդակազմ և քաջառողջ տղամարդ էր, և իր հավատարիմ շունը՝ Զանգին, որ թեև դեռ լակոտ, բայց արդեն մի ահագին գամփռ էր։ Սրանց հանդիպող մարդիկը չէին իմանում, որ մինը թագավորի որդին է, և մյուսը՝ նրա ծառան, ըստ որում՝ երկուսն էլ միևնույն հասարակ որսորդի հագուստն ունեին հագած, երկուսն էլ՝ միևնույն նետաղեղը ուսներին և լայնաշեղբ դաշույնը կախած գոտիկներից, միայն պաշարի պարկը Վաղինակն էր կրում։ Շատ անգամ իջնում էին զանազան գյուղերում, և Վաչագանը, իբրև մի օտար մարդ, ծանոթանում էր գյուղացոց կյանքին, տեսնում էր նրանց ամենօրյա հոգսերն ու կարիքները, նկատում էր, թե ովքե՛ր են բարություն անում և ովքե՛ր՝ անիրավություն։ Հանկարծ շատ կաշառակեր դատավորներ հեռացվում էին իրանց պաշտոնից, և նրանց տեղ լավերն էին նշանակվում, շատ գողեր բռնվում ու պատժվում էին, շատ նեղության մեջ ընկած տներ ու համայնքներ օգնություն էին ստանում թագավորից՝ առանց իմաց տալու նրան իրանց նեղությունը։ Այսպես մի աներևույթ զորություն ամեն տեղ ամեն բան տեսնում էր և հոգացողություն անում։ Այս տեսնելով՝ ժողովուրդն սկսեց հավատալ, որ Վաչե թագավորը Աստծու պես իմանում է, թե՝ ո՛ւմ ինչ է պետք, և ո՛վ է պատժի կամ վարձատրության արժանի մի բան արել։ Էլ ոչ մի տեղ ո՛չ գողություն էր լինում և ո՛չ մի ուրիշ անարդարություն։ Բայց ոչ ոք չէր իմանում, որ այդ լավ փոփոխության միակ պատճառը թագավորի որդին էր։

Վաչագանի այս տեսակ թափառական ճանապարհորդությունը իր համար էլ ունեցավ լավ հետևանք։ Նա ավելի զվարթացավ և առույգացավ։ Նա սկսեց ավելի ուժեղանալ և ճարպիկանալ՝ քան թե առաջ էր։ Մոտիկից տեսնելով ժողովրդի հոգսերը՝ նա զգաց, թե ինչքա՜ն բարիք կարող է անել մի թագավոր իր երկրի համար, և սկսեց փոքր առ փոքր ճգնվելու միտքը թողնել։ Նրա սրտի սերն արդեն վառվելու հատկություն էր ստացել, հարկավոր էր միայն մի առիթ, մի շփումն, որ ցոլային նրա լուսափայլ ճառագայթները, այդ առիթը շուտով վրա հասավ։

Մեկ օր իրանց սովորական որսորդության ժամանակ Վաչագանն ու Վաղինակը հասան մի գյուղ և նստեցին նրա աղբյուրի մոտ, որ հանգստանան։ Շատ դադրած ու քրտնած էին։ Գյուղի աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կուժերն ու փարչերը։ Վաչագանը սաստիկ ծարավել էր։ Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և դարտկեց։ Ինքը նորից լցրեց, բայց էլի դարտկեց։ Վաչագանի թուքը ցամաքել էր, և անհամբեր սպասում էր, թե՝ երբ պետք է արդյոք իրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ աղջկա հոգը չէր այդ. նա կարծես խաղ էր անում, լցնում, դարտկում էր և այդ կրկնեց չորս-հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ, իրան անծանոթ որսորդին տվավ։

Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին՝ ինքն սկսեց խոսեցնել աղջկանը և հարցրեց, թե՝ ինչո՞ւ նա իսկույն չբերավ ջուրը. չլինի՞ թե կատակ անել ուզեց կամ բարկացնել։ Աղջիկը նրան պատասխանեց.

— Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ՝ երբ նա ջուր է ուզում։ Բայց ահա՛ ինչ էր իմ միտքը։ Ես տեսա, որ դուք դադրած ու քրտնած եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք։

Աղջկա խելոք պատասխանը զարմացրեց Վաչագանին, բայց գեղեցկությունն ավելի ևս հիացրեց նրան։ Նրա աչքերը խոշոր, թուխ-թուխ և վառվռուն էին, ունքերը՝ կարծես վրձինով քաշած, գլուխը բաց էր, և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը՝ լայն, քիթ ու պռոշը՝ նկարածի պես։ Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ, հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները, և մի ասեղնագործած բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը։ Ոտքերը բոբիկ էին, բայց նոր լվացված կաթնաղբրի ջրով՝ բամբակի պես սպիտակին էին տալիս։ Այսպես էր Անահիտի արտաքին կերպարանքը, բայց նրա դեմքի գծագրության, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին և ապշեցրեց նրան։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց Վաչագանը։

— Անահիտ,— պատասխանեց աղջիկը։

— Ո՞վ է քո հայրը։

— Իմ հայրը մեր գյուղի նախրչի Առանն է։ Բայց ինչո՞ւ ես ուզում իմանալ, թե իմ անունն ինչ է, կամ ով է իմ հայրը։

— Ոչի՛նչ, հենց այնպես հարցնում եմ. հարցնելը հո մե՞ղք չէ։

— Եթե հարցնելը մեղք չէ՝ խնդրեմ, դու էլ ինձ ասես, թե ինքդ ո՞վ ես, ո՞րտեղացի ես։

— Սո՞ւտ ասեմ, թե՞ ճշմարիտ։

— Ո՛րը քեզ արժան կհամարես։

— Իհարկե, ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այս է, որ ես հիմա չեմ կարող ուղիղն ասել, թե ես ով եմ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հետո հայտնել։

— Շա՛տ լավ։ Շնորհեցեք ինձ փարչը, և եթե էլի ջուր եք կամենում՝ բերեմ։

— Ո՛չ, շնորհակալ ենք. դու լավ խրատ տվիր մեզ, այդ կհիշենք միշտ և քեզ չենք մոռանալ։

Անահիտն առավ փարչը և հեռացավ։

Լինում է, բայց չի լինում

Լինում է, բայց չի լինում մի աշխհար է լինում անունը կապույտ երկիր: Այդ կապույտ երկրում ոչ ոք չԷր ծիծաղում: Չէր ժպտում բայց ոչ ոք չկար, բոլոր երեխաներրրը գնում էին դպրոց բայց դպրոց չկար, մեծերը պատրաստում էին ուտելիք բայց ուտելիք չկար և ոչմի աշխհար չկար:

Exersices 5 , 6

Exercise 5 – Find and correct the mistakes

  1. She play tennis every day.
    → ____She plays tennis every day.
  2. I am go to school now.
    → ____I am going to school now.
  3. They is watching TV.
    → They are watching TV.
  4. He don’t like apples.
    → He dosen’t like apples.
  5. We are study English now.
    → We are studying English now.

Exercise 6 – Complete the sentences

Use Present Simple or Present Continuous.

  1. I usually ___wake_up_____ (wake up) at 8 o’clock.
  2. She _is_talking_______ (talk) on the phone now.
  3. We _do _not_eat___ (not eat) fast food every day.
  4. He _is_playing______ (play) with his friends now.
  5. They ___live______ (live) in a big house.
  6. I _am_not_doing____ (not do) my homework now.
  7. My sister __reads________ (read) every evening.
  8. The teacher _is___explaining______ (explain) the lesson now

<<Եթե աշխարհում լուսացույցներ չլինեն>>

Լինում է մի աղջիկ անունը Մաթիլդա: Նա շատ էր սիրում լուսացույցի գույները, նա ամեն օր պատրաստ էր նայել նրանց ,ամեն օր նա գալիս էր և նայում: Մի օր նրանք չկաին և Մաթիլդան ամբողջ քաղաքով քայլեց և չգտավ: Նա գնաց ոստիկաների մոտ և հարցրեց.

-Բարև ձեզ դուք գիտեք որտեղ են կորել լուսացույցները:

Ոստիկան պատասխանեց.

-Նրանք մեզ պետք չեն և մենք նրանց գցել ենք աղբ:

Մաթիլդան լաց էր լինում բայց նրա մոտ մի միտք եկավ: Նա գնաց աղպանոց և տեսավ լույսացույցները, նա վերցրեց դրանք և գնաց: Երբ որ Մաթիլդան դրանք հետ բերեց բոլորը տխրեցին :Մաթիլդան ասեց որ դրանք շատ կարևոր են և առանց դրանց մենք մեքենա չենք կարա վարել և ճանապարհներին վթարներ կլինեն: Բոլոր մարդիկ համաձայնվեցին և բոլորը ուրախացան:

Հայր Բոնամիի հեքիաթը

                                                Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

  • Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

  • Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:
  • Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:
  • Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը: Որ որսորդները նապաստակ էին սպանել և ուզում էին ուտեին և մի ծերուննի կացան տվեց:
  3. Նշված  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի  ծիծաղաշարժ պատմություն գիտեր: Հայր Բոնամին մի զվարճալի հորինվածք գիտեր:

Որսորդները շվարել  կանգնել  էին  ապարանքի  մոտ:Որսորդները զարմացած կագնել էին սարի մոտ:

Նրանք  թակեցին  խորտակված  դղյակի  դուռը: Նրանք թակեցին ամրոցի դուռը:

4.Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել: Նա շատ բարի էր և հեքիաթասեր:

5. Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը: Նա կասեր ես էլ եմ այդպիսի բան արել և ավելի լավ բաներ էլ եմ արել:

Անահիտ 1

Ղազարոս Աղայան

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։

Մեկ անգամ Վաչե թագավորի միամոր որդին՝ Վաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթնած նայում էր իրանց այդ ծառաստանին։ Եղանակը գարնանային էր և առավոտյան արևաբացին աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները, կարծես խոսք մեկ արած՝ հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն և իրար հետ մրցեն։ Մինն իր սրինգն էր փչում, մյուսն իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր տանում։ Սոխակն էր այդ խոսողը՝ բյուլբյուլն Աղվանից, սիրահար սրտերի միակ մխիթարիչը։ Նա որ սկսում էր նվագել իր բյուրաղի քնարը, իսկույն լռում էին մյուսները և, ականջները սրած՝ նրան էին լսում և նրա դայլայլիկի բյուրավոր ելևէջներից դաս առնում։ Մինը սովորում էր նրա ծլվլոցը, մյուսը՝ նրա կլկլոցը, մինը՝ շվշվալը, մյուսը՝ սուլելը, և մեկ էլ հանկարծ ամենքը միասին, միախառն ձայնով սերտում էին իրանց սովորած եղանակները։

Արդյոք սրա՞նց էր ականջ դնում Վաչագանը այնպես լուռ, այնպես ակնապիշ։ Ոչ… Ուրիշ հոգս, ուրի՛շ ցավ կար նրա սրտումը. սրանք միայն սաստկացնում էին նրա ցավը և խոր տխրության մեջ ձգում նրան։

Այս տխուր մտմտուքից հանեց Վաչագանին նրա մայրը՝ Աշխեն թագուհին, որ այդ պահուն մոտեցավ նրան և, մոտը նստելով, հարցրեց.

— Վաչի՛կ, ես տեսնում եմ, որ դու սրտումդ մի ցավ ունիս, բայց թաքցնում ես մեզանից։ Որդի, ասա՛ ինձ, ինչո՞ւ համար ես այդպես տխուր։

— Մա՛յր, ճշմարիտ ես ասում,— պատասխանեց որդին,— աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են՝ Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնալ այնտեղ։ Մա՛յր, դու չգիտես, թե ինչքա՛ն լավ գյուղ է այդ Հացիկը։ Այնտեղի թե՛ տղերքը և թե՛ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես՝ կմնաս հիացած։

— Ուրեմն, նրա՞ համար ես գնում Հացիկ, որ այնտեղ տեսնես քո սրամիտ Անահիտին։

— Մա՛յր, դու որտեղի՞ց գիտես նրա անունը։

— Մեր պարտիզի սոխակները բերին ինձ այդ համբավը։ Սիրելի՛ Վաչիկ, ինչո՞ւ ես մոռանում, որ դու Աղվանից թագավորի որդին ես։ Թագավորի որդին կա՛մ թագավորի, կա՛մ մեծ իշխանի աղջիկ կուզի և ոչ թե՝ մի գեղջկուհի։ Վրաց թագավորը երեք աղջիկ ունի, կարող ես ընտրել նրանցից որին կամենաս։ Գուգարաց բդեշխն ունի մի շատ գեղեցիկ աղջիկ, որ իր միակ ժառանգն է, իր հարուստ կալվածների միակ տիրուհին։ Սյունյաց իշխանն ունի դարձյալ մի շատ սիրուն աղջիկ, վերջապես՝ մեր հազարապետի Վարսենիկն ի՞նչ պակաս աղջիկ է. մեր աչքի առջև մեծացած, մեր ձեռքով կրթված…

— Մա՛յր, ես արդեն ասացի, որ պիտի երթամ վանք, բայց եթե դուք ուզում եք, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա գիտացեք, որ իմ ուզածը միայն և միայն Անահի՛տն է…

Այս ասաց Վաչագանը և, ամոթից կարմրելով, վազեց դեպի պարտեզ, ինչպես մի ծանր բեռնից ազատված փախստական գերի…

Interogative and negative sentences

Gegham plays football every day.

Does Gegham play every day.

Gegham dosen’t play football every day.

Garik and Roman play football every day.

Do Garik and Roman play football every day.

Garik and Roman don’t play footbal every day.

Exercise 3 – Make negative sentences

  1. She is reading a book.
    → She ___not _______________________
  2. They play football every day.
    → They ____don’t______________________
  3. He is eating now.
    → He ____not______________________
  4. I go to school every day.
    → I ____not_____________________
  5. We are watching TV.
    → We _______not___________________

Exercise 4 – Make questions

  1. She / play / tennis / now
    → __Does_________________?
  2. you / go / to school / every day
    → _____Does_______________________________?
  3. they / watch / TV / now
    → _________Do___________________________?
  4. he / work / in an office
    → _____does_______________________________?
  5. we / eat / dinner / now
    → _____Do_______________________________?