Մեր մաշկը և առաջին օգնություն մաշկի վնասվացքների

Այրվածքի դեպքում՝ միայն սառը ջուր. Այրված հատվածը պետք է պահել հոսող սառը ջրի տակ առնվազն 10-20 րոպե։ Երբեք մի օգտագործեք ձեթ, կարագ կամ թթվասեր, քանի որ դրանք պահում են ջերմությունը և խորացնում այրվածքը [1, 2]։

Վերքը լվանալու կարևորությունը. Փոքր կտրվածքների դեպքում ամենակարևորը վերքը մաքուր ջրով և օճառով լվանալն է՝ վարակից խուսափելու համար [2, 4]։

Մի՛ ծակեք բշտիկները. Այրվածքից կամ շփումից առաջացած բշտիկները պաշտպանիչ շերտ են։ Դրանք ծակելը բացում է դուռը բակտերիաների և վարակների համար [1, 4]։

Արյունահոսության կանգնեցում. Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելը (մաքուր կտորով) ամենաարդյունավետ միջոցն է արյունահոսությունը դադարեցնելու համար [2, 5]։

Յոդն ու զելյոնկան բաց վերքի մեջ չեն լցնում. Դրանք կարող են այրել հյուսվածքները և դանդաղեցնել լավացումը։ Դրանցով մշակվում են միայն վերքի եզրերը [4]։

Սառույցը՝ միայն կտորով. Սալջարդի կամ այտուցի դեպքում սառույցը չի կարելի դնել անմիջապես մաշկին, քանի որ այն կարող է «ցրտահարել» հյուսվածքը։ Փաթաթեք այն սրբիչով [2]։

Մաշկը որպես ջերմակարգավորող. Առաջին օգնության ժամանակ հիշեք, որ մաշկը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը։ Ցրտահարության դեպքում մաշկը չի կարելի ուժեղ տրորել, դա վնասում է մազանոթները [2, 5]։

Օտար մարմիններ. Եթե մաշկի մեջ խորը մխրճված առարկա կա (օրինակ՝ մեծ ապակի), մի՛ հանեք այն ինքնուրույն. դա կարող է ուժեղացնել արյունահոսությունը [2]։

Կծածների դեպքում. Կենդանիների կամ մարդու կծածի դեպքում, նույնիսկ եթե մաշկը թեթև է վնասված, դիմեք բժշկի՝ կատաղության կամ փայտացման վտանգը բացառելու համար [3, 5]։

Ալերգիկ ռեակցիա. Եթե մաշկի վրա հանկարծակի ցան է հայտնվում, որն ուղեկցվում է այտուցով կամ շնչառության դժվարությամբ, դա կարող է լինել անաֆիլակտիկ շոկ, ինչը պահանջում է շտապօգնություն [5]։

Execise from Round up

Sit-նստել-He is sitting on the bench.

ride-քշել-Amaly is riding bike.

read-կարդալ-A man is reading a book.

run-վազել- A little girl is running in the park.

eat-ուտել-A man is is eating an ice-cream

draw-նկարել-A woman is drawing on the paper.

play-խաղալ-2 boys are playing football.

cut-կտրել A young lady is cutting the grass.

Անահիտ 5

Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե՝ նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր։ Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ։ Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան։ Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով։ Գյուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի, և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին։ Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե՝ ինչո՞ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց։ Վաճառականները ծիծաղում էին, թե՝ երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու՝ մի աղքատի աղջիկ է ուզում։ Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան։

Ահա՛ թե ինչ էին ասում այդ սրախոսները.

— Բաբի՛կ, ասում են՝ մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե՞լ ես…

— Այդպես չէ, սիրելի՛ Սադոկ, դու սխալ ես լսել։ Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ՝ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում։ Հիմա մենք որ հիմար լինինք, մի՞թե դրա համար պետք է մեր թագավորին տավարածանվանեին։ Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն, այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել։

— Ի՜նչ ես ասում… մի՞թե անասուններն էլ ունին թագավոր։

— Ինչո՞ւ ես զարմանում։ Հապա չե՞ս լսել, որ ասում են՝ մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին։ Եվ մարդիկն էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ, երբ նրանց խելքը անասունների խելքից բարձր չի եղել։

— Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած, որ տավարներն էլ ունենան թագավոր։ Մեկ էլ, որ ասենք՝ օձերի թագավորը օձ է, մորեխներինը՝ մորեխ, բայց տավարներինը մի՞թե մարդ է։

— Հապա մարդ որ չլիներ, էլ ինչպե՞ս աղջիկ կունենար, էլ ո՞ւմ կուզեր մեր թագավորի որդին, երևի մարդ է, որ աղջիկ ունի, և այն էլ՝ գիտե՞ս ինչպե՜ս աղջիկ. շատ գեղեցիկ և շատ իմաստուն։ Ասում են՝ այդ աղջիկը մարդու չի գնում, և դեռ հայտնի չէ, թե արդյոք մեր թագավորի որդուն կուզի՞, թե՞ ոչ։

— Ի՜նչ ես ասում։

— Հապա դու ի՞նչ ես կարծում……

Անահիտ 7 մաս

Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը։ Մեկ օր թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարդայից, և այն գնալն էր, որ գնաց. էլ ետ չեկավ։ Շատ հարց ու խնդիր եղան, ման եկան, որոնեցին, բայց Վաղինակը կորավ ու կորավ։ Վաղինակին որոնելու գնացող մարդիկ լուր բերին թագավորին, թե՝ անհայտ եղած մարդիկ շատ կան, և ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպե՛ս են անհետանում այդ մարդիկը և ո՛ւր են կորչում։

Թագավորը կարծեց, թե՝ երևի ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գալիս գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակող բարբարոս ազգերի մեջ վաճառում։ Ճարպիկ լրտեսներ ուղարկեց այն երկրները, նրանք գնացին, գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ման եկան, բայց ոչ մի հետք չգտնելով՝ ետ դարձան հուսահատ։

Վաղինակի այդպես անհետ կորչիլը մեծ ցավ պատճառեց թագավորին։ Նա ցավում էր ոչ միայն նրա համար, որ նրան որդու պես էր սիրում, այլև՝ նրա համար, որ իր երկրի մեջ մի այդպիսի անսովոր բան էր պատահում, և ինքը չէր կարողանում հետքը գտնել։

Այս դեպքից հետո շատ չանցած՝ թագավորն ու թագուհին վախճանվեցան, խորին ծերության հասած։ Բոլոր երկիրը սուգ պահեց նրանց համար մինչև քառասուն օր։ Քառասուն օրից հետո հավաքվեցին բոլոր քաղաքացիք և Վաչագանին իր հոր տեղը նստեցրին։

Վաչագանը, իր նախնյաց գահը բարձրանալով, ուզեց իր երկիրը այնպես բարեկարգել, որ էլ ոչ մի հոգի ոչ մի բանից դժգոհ չլինի, ամենքն էլ ուրախ լինին, ամենքն էլ՝ բախտավոր։ Իր ամենամոտիկ խորհրդակիցը Անահիտն էր։ Առաջ նրա հետ էր խորհրդակցում միշտ և հետո ժողովրդից խելացի մարդկանց հրավիրում խորհրդի և նրանց հայտնում իր միտքը։ Բայց Անահիտը այսքանը բավական չհամարեց, և մեկ օր նրա հետ սկսեց այսպես խոսիլ.

— Տե՛ր իմ թագավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս։ Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում։ Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են՝ ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրանց վիճակից։ Ո՞վ գիտե, ինչե՜ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն չեն տալիս քեզ։ Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն՝ վաճառականություն, մի խոսքով՝ ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս։ Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու. դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես, և ըստ այնմ քո անելիքդ անես։

— Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահի՛տ,— ասաց թագավորը։— Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես. միայն ծերության ժամանակ է՛լ չէր կարողանում կատարել իր ուզածը։ Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ինչպե՞ս անեմ. ես որ երթամ՝ ո՞վ կկառավարի իմ տեղս։

— Ես ի՛նքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես։

— Շա՛տ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ։ Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի, և ես չգամ՝ իմացի՛ր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել։

Անահիտ 6 մաս

Թագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը։

Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը։ Նա մինչև անգամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում։ Նա միայն վախենում էր, թե՝ միգուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ։ Բայց երբ որ իմացավ, թե՝ գյուղացիք շատ ուրախ են այդ բանին, և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ի՛նքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին…

Մյուս օրը կանչեցին Վաղինակին, հայտնեցին իրանց հոժարությունը և, նրա հետ երկու պատվավոր և իշխան մարդ ևս դնելով, մեծամեծ ընծաներով ուղարկեցին Հացիկ՝ հարսնախոսության։

Երբ որ դրանք հասան նախրչի Առանի տունը՝ Առանը նրանց սիրով ընդունեց և շնորհավորեց նրանց գալը։ Անահիտը տանը չէր։ Հյուրերը նստեցին սրահումը՝ մի նոր գորգի վրա, որ Առանը փռեց իսկույն և ինքն էլ նստեց նրանց կշտին։

Խոսակցության նյութը ամենից առաջ դարձավ նոր գորգը, որ իր գեղեցիկ նախշերով, գույների պայծառությունով և գործվածքի նրբությունով գրավեց հյուրերի ուշադրությունը։

— Այս ի՜նչ հրաշալի գորգ է,— ասաց Վաղինակը,— տանտիկինդ կլինի գործած, անշուշտ։

— Ո՛չ, ես կին չունիմ, ահա հինգ տարի է, որ կինս վախճանվել է։ Այդ գորգը մեր Անահիտի գործածն է։ Բայց ինքը չի հավանում, ասում է՝ իմ ուզածիս պես դուրս չեկավ։ Մեկ նորը հինել է, ահա՛ այն ծածկված ոստայնն է, հույս ունի, որ այն պիտի իր ուզածի պես դուրս բերե։

— Մեր թագավորի պալատումն էլ չկա մի այսպիսի զարդ,— ասաց իշխաններից մինը, հետո դառնալով Առանին՝ ավելացրեց,— շատ ուրախ ենք, որ քո աղջիկն այսքան շնորհալի է։ Քո Անահիտի համբավը մինչև թագավորի ականջն է հասել։ Եվ ահա՛ մեզ ուղարկել է քեզ մոտ խնամախոսության։ Թագավորը կամենում է, որ քո Անահիտը տաս իր մինուճար որդուն՝ Վաչագանին, որ իր թագաժառանգն է։

Իշխանը, այս առաջարկությունն անելով՝ սպասում էր, թե Առանը կամ չի՛ հավատալ, կամ թե՝ սաստիկ ուրախանալուցը վեր կթռչի տեղիցը։ Բայց Առանը ո՛չ այս արավ և ո՛չ այն, այլ՝ գլուխը քաշ գցեց և սկսեց ցուցամատը գորգի նախշերով սահեցնել։ Նրան այդ մտածությունից հանեց Վաղինակը՝ ասելով.

— Ինչո՞ւ տխրեցիր, Առա՛ն եղբայր, մենք քեզ ուրախություն ենք բերել և ո՛չ տխրություն։ Մենք քո աղջիկը բռնի տանելու չենք։ Այդ կախված է քո միակ կամքից. եթե կուզես՝ կտաս, չես ուզիլ՝ չես տալ. մեզ հարկավոր է միայն, որ դու ուղիղն ասես, թե դու ինչպե՛ս կկամենաս՝ տա՞լ, թե՞ չտալ։

— Իմ պատվական հյուրեր,— պատասխանեց Առանը,— ես շատ շնորհակալ եմ, որ մեր տեր թագավորը իր ճոխ պալատի համար իր ծառայի աղքատիկ խրճիթից մի զարդ է ուզում տանել։ Գուցե այդպիսի մի զարդ, ինչպես ասացիք գորգի համար, չկա նրա պալատի մեջ, բայց ճշմարիտն ասում եմ ձեզ՝ իմ ձեռին չէ տալն ու չտալը։ Ահա կգա ինքը, իրան կհարցնեք. եթե կհոժարի, ես ոչինչ չունիմ ասելու։ Հենց այս խոսակցության ժամանակ եկավ Անահիտը, որ իրանց այգումն էր եղել, ձեռին մի զամբյուղ խաղողով, դեղձով և տանձ ու խնձորով լիքը։ Գլուխ տվավ հյուրերին, որոնց մասին իրան իմաց էին տվել, որ քաղաքից եկած իշխաններ են, և զամբյուղը ներս տանելով՝ միջի եղածը դարսեց մի նոր կլեկած մեծ սինու մեջ և բերավ դրավ հյուրերի առջև։ Ինքը գնաց իր ոստայնի մոտ, վեր առավ նրա երեսից սավանը և սկսեց շարունակել իր կիսատ թողած գործը։ Իշխաններն սկսեցին նայել, որ տեսնեն՝ ինչպե՞ս է գործում Անահիտը, և մնացին ապշած նրա արագաշարժ մատների ճարպիկության վրա։

— Անահի՛տ, ինչո՞ւ ես մենակ գործում,— հարցրեց Վաղինակը,— ես լսել եմ, որ դու աղջիկ աշակերտներ շատ ունիս։

— Այո՛, ունիմ մի քսան հոգի,— պատասխանեց Անահիտը,— բայց որովհետև հիմա այգեկութ է, արձակել եմ։ Այստեղ էլ լինին, չեմ բանեցնիլ սրա վրա։ Այս մեկ հատը ես մենակ պետք է գործեմ։

— Լսել եմ, որ դու քո աշակերտներին կարդալ էլ ես սովորեցնում։

— Այո՛, սովորեցնում եմ։ Հիմա մեզանում ամեն մարդ պարտական է կարդալ գիտենալ։ Այս վերջին օրերս էլի եկավ ծերունի Մեսրոպը և սաստիկ պատվեր տվավ, որ ամեն մարդ կարդալ սովորե, որ ամեն մարդ ի՛նքը կարդա Ավետարանը և հասկանա։ Հիմա մեր հովիվներն էլ գիտեն կարդալ և միմյանց սովորեցնում են իրանց հոտն արածացնելիս։ Այժմ եթե մեր անտառները պտտես՝ բոլոր հաստ ծառերի կեղևները գրոտած կտեսնես։ Անցյալ օրը ես մի ծառի վրա տասը տուն սաղմոս կարդացի։ Մեր բերդերի պարիսպները, ժայռերի ճակատները ածխագրերով լցրել են։ Մեկը Ավետարանից մի տուն գրում է կամ այնքան է գրում, ինչքան անգիր գիտե, հետո մյուսներն են շարունակում։ Ահա՛ այսպես սար ու ձոր լցվել է գրերով։

— Մեր մեջ ուսումն այդչափ տարածված չէ, ըստ որում՝ մերոնք ծույլ են, բայց ես հույս ունիմ, որ երբ քեզ տանենք մեր քաղաքը՝ դու մեր ծույլերին արիաջան կշինես։ Մի րոպե թող քո գործը, Անահի՛տ, և եկ այստեղ, քեզ բան ունինք ասելու։ Տե՛ս, ահա՝ քեզ համար ինչե՜ր է ուղարկել մեր թագավորը։

Վաղինակն այս ասելով՝ բաց արավ մի կապոց և նրա միջից հանեց ոսկի զարդարանքներ և մետաքսե հագուստներ։

Անահիտն այդ բաները տեսնելով՝ ամենևին չհափշտակվեց և չտեսի նման չզարմացավ, այլ՝ համեստ կերպով հարցրեց.

— Կարելի՞ է արդյոք իմանալ, թե այդ պատիվն ինչո՞ւ համար է արել ինձ թագավորը։

— Մեր թագավորի որդին՝ Վաչագանը, քեզ տեսել է աղբյուրին. դու նրան ջուր ես տվել, և նա քեզ շատ հավանել է։ Հիմա թագավորը մեզ ուղարկել է, որ քեզ նշանենք իր որդու վրա։ Ահա ա՛յս մատանի է, ա՛յս ապարանջան է, ա՛յս մանյակ է, սրանք կոճակներ են, մի խոսքով՝ քեզ համար են այս ամենն էլ։

— Ուրեմն, իմ տեսած որսորդը թագավորի որդի՞ն է եղել։

— Այո՛։

— Նա շատ լավ երիտասարդ էր։ Բայց արդյոք գիտե՞ մի որևիցե արհեստ։

— Նա թագավորի որդի է, Անահի՛տ, նրան ի՞նչ արհեստ է հարկավոր. ողջ աշխարհի տերը նա՛ է, ամենքն էլ նրա ծառաներն են։ — Գիտեմ, որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ի՛նքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր և թե՛ իշխան։

Այսպես որ ասաց Անահիտը՝ իշխանները մնացին իրար երեսի մտիկ տալիս։ Նայեցին Առանին, տեսան, որ նա շատ հավան է աղջկա ասածին։ Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին.

— Ուրեմն, դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա համար, որ նա արհեստ չգիտե՞։

— Այո՛, և այս ամենը, ինչ որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել՝ արհեստ չգիտցող մարդու չգնալ։ Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և առաջ մի արհեստ սովորի։

Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին։ Նույն գիշերը մնացին Առանի տանը։ Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպե՛ս նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել։ Իշխանները, տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե ինքն այդ սովորել է թագավորի պալատական վարպետից։ Մյուս օրը վեր կացան, գնացին և ինչ որ տեսել, լսել էին՝ մի առ մի պատմեցին թագավորին։ Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան՝ կարծելով, թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից. բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին՝ նա ասաց.

— Շատ ուղիղ է ասել Անահիտը. ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ։

— Ուրեմն, դու հոժա՞ր ես մի արհեստ սովորելու,— հարցրեց մայրը։

— Այո՛:

— Բայց ուղի՛ղն ասա, ինչո՞ւ համար ես ուզում սովորել. արհեստի կարևորությո՞ւնն զգալով, թե՞ Անահիտին արժանանալու համար։

— Երկուսն էլ… ինչո՞ւ թաքցնեմ,— պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիլը ծածկե իր ծնողներից…

Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին, և նրանք միաձայն վճռեցին, թե՝ նրան վայելուչ արհեստը լավ դիպակ գործելն է, որ չկա իրանց երկրի մեջ և հեռավոր երկիրներից են բերել տալիս շատ թանկ գնով։ Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար։ Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա։

Անահիտը, ստանալով այդ ընծան, ասաց.

— Հիմա ոչինչ չունիմ ասելու.

Երբ կանճարանա,

Ջուլհակ կըդառնա։

Հայտնեցե՛ք թագավորի որդուն իմ հոժարությունը և իմ կողմից էլ իմ նոր գործած գորգը տարե՛ք նրան ընծա։ Վաղինակը վեր առավ գորգը և, ձին հեծնելով, շտապեց դեպի Բարդա, որ մի րոպե առաջ ավետե Վաչագանին Անահիտի հոժարությունը։ Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել, և յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին։ Այդ հարսանիքը մի չտեսնված մեծ տոնակատարության պես եղավ բոլոր երկրի համար։ Գյուղացոց ուրախությանն էլ չափ չկար։ Նրանք ուրախանալու առիթներ շատ ունեին, նախ՝ որ շատ սիրում էին թագավորին և նրա որդուն. երկրորդ՝ որ Անահիտը նրանց մեջ մեծ համբավ էր ստացել, և նրա գթության վրա մեծ հույս ունեին. երրորդ՝ որ թագավորը հարսանիքի օրը հրաման էր հանել, որ երեք տարի ժամանակով գյուղացոց բոլոր հարկերը ընծայված լինին։ Եվ դրա համար էլ գյուղացիք երկար ժամանակ երգում էին.

Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեցավ.

Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեցավ.

Մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան.

Մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան.

Շա՜տ ապրի Ոսկեծղին՝

Մեր մայր թագուհին…

Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ

ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Բոլորը   տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում:  Պատկերացնում եք՝    նրա մտքերն էլ էին պարզ երևում.  մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում,  ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին:   Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ:  Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց   առաջվա  նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր    բարձրաձայն չպատասխանել  իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին,  բայց ժողովուրդը նրան Ջակոմո-Ապակի էր կոչում,  և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարի ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ:  Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին,   ոչ ոք չէր կարողանում ձայն հանել:  Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր,  մեկ է,  նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր,  և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կցանկանայի՞ր լինել Ջակոմոյի նման: Ինչու՞:
  2. Նկարի՛ր հեքիաթը, տեղադրի՛ր բլոգիդ «Հորինուկներ » բաժնում:
  3. «Թափանցիկ» բառին ավելացրու՛ առարկա ցույց տվող բառեր և կազմի՛ր տարօրինակ բառակապակցություններ:
  4. Տեքստում կապույտ գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բոլոր բառերը՝ ածականները: Եթե չգիտես տառերը գունավորել, ապա նայի՛ր այս տեսանյութը:
  5. Վարդագունով նշված պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու՛ պարզ համառոտ:
  6. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը:

Весна и Лето

Весна

Весенние месяцы: март, апрель, май. Первый весенний месяц – это март. Снег уже почти везде растаял. В марте начинает пробуждаться ото сна природа. На ветвях набухают почки, и появляется первая травка и первые цветочки. Ночи становятся все короче, а дни длиннее. Просыпаются те животные, которые впадали зимой в спячку. Из теплых краев начинают возвращаться птицы. Они вьют гнезда.

Лето

Лето – это самое жаркое и солнечное время года. Ярко светит солнышко, на улице очень тепло. Летние месяцы: июнь, июль, август. Дети катаются на велосипедах, играют во дворе. Летом люди много времени проводят на солнце, загорают. Отдыхают на море.

Задания

1. Вставь пропущенные слова

Весна:

  • Весенние месяцы: Март , апрель, май.
  • На ветвях набухают почки.
  • Птицы вьют гнездо.

Лето:

  • Летние месяцы: июнь, июль, август.
  • Летом ярко светит солньшко.
  • Люди отдыхают на отдыхают на море.

2. Выбери правильный ответ

  1. Весной:
    а) идет снег
    б) тает снег
    в) падают листья
  2. Летом:
    а) холодно
    б) идет снег
    в) тепло
  3. Весной птицы:
    а) улетают
    б) возвращаются
    в) спят

3. Найди лишнее слово

  • Март, апрель, июль, май
  • Июнь, июль, август, декабрь

4. Составь предложения

Составь по 1 предложению со словами:

  • весна Весной появляюца цветы.
  • лето Летом очень жарко.
  • солнце Солнце светит.
  • птицы Птици прилетают.

5. Ответь полным предложением

  • Что происходит весной? Весной появляюца цветочки и травка.
  • Что ты любишь делать летом? Я люблю купатця в бассейне.

Անահիտ 4

Նախընթաց դեպքից մի քանի օր անցած թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին։ Խոսակցության առարկան Վաչագանն էր։

— Վաղինա՛կ,— ասաց թագավորը,— դու մի փոքր երեխա ես եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել։ Այսօր դու ինքդ որդու տեր ես և կարող ես զգալ, թե ի՛նչ է որդեսիրությունը։ Մեր Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում և միայն քե՛զ է հայտնում իր սրտի գաղտնիքը։ Դու պետք է իմանաս նրա միտքը և հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքից եկած հնարը գործ դնենք։

Վաղինակը պատասխանեց.

— Հա՛յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ ինձ էլ չի բաց անում իր սիրտը, միայն այս վերջին օրերս ես նրա մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում։ Ես կարծում եմ, որ նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա վրա։

— Ո՞վ է այդ Անահիտը։

— Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է։

— Նախրչո՜ւ…

— Այո՛։

— Այդ նախրչու Անահիտը մի աստվածուհի պետք է լինի, ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը։

— Հայր թագավոր, ես միշտ փտնում եմ այդ աղջկանը, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է անցնում իմ աշխատությունը, և կարծում եմ, որ պիտի զուր էլ անցնի, ըստ որում՝ այդ աղջիկը ճշմարիտ որ մի աստվածուհի է. նրա գեղեցկությունը մի հիացք է, իսկ խելքի մասին հրաշքներ են պատմում։ Ասում են՝ գյուղի ծերերը նրա խորհրդին են դիմում ամեն դժվար հանգամանքներում։ Ո՛չ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ո՛չ մի օրիորդ՝ նրա ձեռքի ճարտարությունը։ Նրան անվանում են «Անտառների թագուհի», ըստ որում՝ իր հոր նախրից երբ որ մի ապրանք է կորչում կամ գողացվում, նա իսկույն, մի կրակոտ ձի հեծած՝ սար ու ձոր է ընկնում և որտեղից լինի՝ գտնում բերում է։ Այս տեղեկությունները ես հավաքել եմ Վաչագանից ծածուկ և ոչինչ չեմ հայտնել, որ ավելի ևս չտաքանա, բայց ինչպես ես տեսնում եմ, նա առանց այս էլ նրանից ձեռք վերցնողը չէ։ Ես հույս ունիմ, որ ինքը եթե ձեզ չհայտնե, մայր թագուհուց չի թաքցնիլ։

— Եթե այդպես է՝ ես կհայտնեմ մորը։ Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով։

Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց թագավորին։ Նա Անահիտի գովասանքը, իր կարծիքով, չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե՝ բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կողմից լինի, որ Վաչագանի մուրազն անկատար չմնա։ Ահա՛ այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը։

Ղազարոս Աղայան. «Անահիտ» 3

Ղազարոս Աղայան. «Անահիտ»

Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն՝ Վաչագանը հարցրեց Վաղինակին.

— Վաղինա՛կ, դու մեր Բարդումը տեսա՞ծ ես սրա պես գեղեցիկ աղջիկ։

Վաղինակը պատասխանեց.

— Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է։

— Չես նկատել, բայց լավ ես լսել։ Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան թե աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում։

— Ո՛չ, սխալ չեն լսում, աղջիկն ի՛նքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է։

— Շա՛տ լավ, բայց դրանից ի՞նչ դուրս եկավ, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ո՛չ մի մազ չպակսեցրեց և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց։

— Ուրեմն դու, երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարի՛ր և նրանով բարձրացրու քո իշխաններին։

— Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինա՛կ, որ կարելի չէ տալ ո՛չ մի իշխանի։ Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները։ Դու չգիտե՞ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին՝ հովվական նշան է։

— Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական։

— Հովիվն ու նախրչին ինչո՛վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրչին՝ ամեն ինչ. ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ՝ ուղտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում՝ նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերի՛ց չէ բաղկացած, այլ՝ շատ տեսակ կենդանիներից։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ Աստված ամենից շատ նախրչիներին է սիրել․ ի՞նչ են եղել Աբրահամ, Մոսես, Դավիթ, եթե ո՛չ մի-մի նախրչի։ Ո՞վ էր Աստծուն ավելի սիրելի՝ Եսա՞վը, որ մեզ նման որսորդ էր, թե՞ Հակոբը, որ նախրչի էր։ Իմ կարծիքով, նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը՝ Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի։

— Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխա՛ն․ քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս։ Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը. ասած է «Աչքի սիրածը տգեղ չի լինիլ»։ Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ մի երկրագործի աղջիկ՝ դու չէիր ասիլ, որ Կայենը երկրագործ էր, բայց կասեիր. «Երկրագործ են եղել աշխարհիս բոլոր լավ մարդիկը՝ Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ մի այսքան սիրուն աղջիկ ունի»։

— Վաղինա՛կ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղի՛ղն ասա. Անահի՞տն է գեղեցիկ, թե՞ մեր հազարապետի աղջիկ Վարսենիկը։

— Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի՝ հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի՝ այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ։

— Բայց ո՞րը կլինի ավելի խելոք՝ Անահի՞տը, թե՞ Վարսենիկը։

— Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե՝ Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ՛, և այդ պատճառով՝ երբ որ դու նրանից ջուր ուզես, նա հարկ չի համարիլ քո Անահիտի պես նազ ու սազ անել և թուքդ ցամքած թողնել։

— Վաղինա՜կ…

— Հրամայի՛ր, իշխան…

— Վաղինա՛կ, դու ինձ չե՜ս սիրում…

— Իշխա՛ն, ես հասկանում եմ քո միտքը։ Ես տեսա, որ այդ առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբժշկելի դառնա…

Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության, մի երևակայական աշխարհի մեջ։ Լռեց և Վաղինակը։ Միայն Զանգին սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծես մի նոր որսի հոտ լիներ առած։