All posts by marimskh

Գրադարան


Վիլյամ Սարոյան
(մաս առաջին)
Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

  • Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
    Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
  • Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
  • Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։
  • Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Բոլորը,- ասաց Լայոնելը։
  • Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
  • Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
  • Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
  • Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
  • Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
  • Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։ – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
  • Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
  • Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
    Հարցեր և առաջադրանքներ
  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Պետքե ցացր խոսենք, գիրքը չվնասենք և գիրքը ժամանակին հետ վերադարձնենք:
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում: Նրանք փնտրում էին ինչպես են կազմում գրքեր:
  3. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին: Գրադարանավարուհին կանոներին էր հետևում ևբարի էր:
  4. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են: Գրքերը նրա համար են, որ մենք նոր բաներ իմանանք, ինչպես նաև նոր պատմություներ:
  5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: Կարդալ գրքեր կարևոր է որոհետև գրքերը մեզ նոր բան են սովորացնում, բառեր պատմություներ և այլն, ցանկացած գիտելիք կարելի է ստանալ գրքերից:
  6. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
  7. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան: Ես կառաջարկեմ կարդալ Մաթիլդան ևԿտրիչ աղվեսը ՄԲՀ:

«Ի՞նչ կլիներ, որ Զատկի ձուն խոսեր»

Մի քաղաքում ապրում էր կարմիր ձու, նրան ամեն գարուն ներկում էին և նրա տոն էին նշում: Նստում տոնական սեղանի դիմաց, չամիչով փլավ ուտում և լիքը այլ բաներ: Նա գարնանը Քրիստոսին էր տեսնում և Քրիստոսը նրան բարևում էր:

Մի օր կարմի ձվի մոտ եկավ մի սպիտակ ձու և ասաց.

-Կարմիր ձու դու շատ երջանիկ ես ապրում, քեզ ամեն գարուն ներկում են ,իսկ ինձ բան չեն անում, կարող ես նրանց ասել որ նրանք ինձ ել ներկեն:

Կարմիր ձուն պատասխանեց.

-Իհարկե կարող եմ,

Կարմիր ձուն խնդրեց , որ մարդիկ այս սպիտակ ձուն ներկեն և նրան տոնական սեղանին դնեն:

Սպիտակ ձուն ասաց.

-Շնորհակալ եմ կարմիր ձու շատ լավն ես, կարողե բոլոր սպիտակ ձվերին էլ ներկեն:

Կարմիր ձուն ասաց.

-Այո իհարկե:

Մարդիկ ներկեցին բոլոր ձվերին և բոլորը եղան ուրախ:

Տեղեկություն Զատկի ծեսի մասին

  1. Խորհուրդը: Զատիկը նշանակում է զատում, բաժանում մեղքերից և վերադարձ առ Աստված:
  2. Շարժական տոն: Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնից հետո ընկած 35-օրյա շրջանում (մարտի 22-ից ապրիլի 26-ը):
  3. Կարմիր ձու: Ձուն խորհրդանշում է գերեզմանը, իսկ կարմիր գույնը՝ խաչյալ Հիսուսի թափած արյունը, որը կյանք տվեց մարդկությանը:
  4. Ձվակռիվ: Ձվերի կռիվը խորհրդանշում է բարու և չարի պայքարը, որտեղ հաղթում է բարին:
  5. Չամչով փլավ: Զատկական սեղանին պարտադիր է չամչով փլավը, որտեղ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, իսկ չամիչը՝ ընտրյալներին:
  6. Ձկան ուտեստ: Ձուկը խորհրդանշում է Քրիստոսին, քանի որ ձկան հունարեն «Իխտիս» բառը համարվում էր «Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ» բառերի հապավումը:
  7. Գինի: Զատկի գինին խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար:
  8. Ավագ շաբաթ: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը, որը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը և չարչարանքները:
  9. Կանաչի (Չմշկել): Զատկի սեղանին կանաչեղեն (չմշկել) է լինում, որը խորհրդանշում է գարնանային զարթոնքը և նոր կյանքը:
  10. Ողջույն: Տոնի օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» խոսքերով, որին պատասխանում են՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: 

Բոլոր հրաշալի սխալնե

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

– Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում,

որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

– Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ
 
1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները: Որովհետև նրանք իրար շատ լավ էին հասկանում:


2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում: Սխալ է, որ մարդուն առանց պատճառ մեղադրում են և վիրավորում:


3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան: Լայոնելը պատրաստվում էր նրանց օգնել:


4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։ Որոհետև ծառավը հանգեցնելը շատ հաճելի է:


5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:  Համակարգչում առանց մայրիկին հարցնելու խաղ եմ քաշել:

Homework

1.

Angelo isn’t tallking to radio.

You aren’t listening to the radio.

They aren’t playing tennis.

It Isn’t running fast.

I ‘m not going to school.

2.

Ivan a katy aren’t dancing.

They are sitting on the sofa.

Billy isn’t making a sandcastle.

He is swimming.

Paolo isn’t riding a motorbike.

Paolo is driving a car.

Susan and Miriam aren’t listening to music.

They are playing tennis.

Joshua isn’t painting a picture.

Joshua is reading a book.

3.

Are the women eating?

No she isn’t.

Is Joe riding a bike?

Yes he is.

Is Li taking a photo?

Yes she is.

Is Sarah sleeping?

No she isn’t.

Are Maya and Eva swimming?

No they aren’t.